211652_close_icon
views-count9570 դիտում article-date 17:34 15-07-2019

Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ 71 կգ ռադիոակտիվ նյութերի ապօրինի տեղափոխման համար. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/07/15/Armenian-citizen-detained/3049658?fbclid=IwAR1nhidEDuQzZmmZHb9RGVLiYQ3nsBj_7nLdI4qtdi8agETB12a_14xWEck]Tert.am[/url]-ը գրում է. Վրաստանի պետանվտանգության ծառայությունը ձերբակալել է ՀՀ քաղաքացու՝ ռադիոակտիվ նյութերի ապօրինի պահման և մաքսային կանոնների խախտման փաստի առթիվ, գրում է apsny.ge-ն: Գերատեսչության համաձայն՝ Պետանվտանգության ծառայության հակահետախուզության վարչությունում ռադիոակտիվ նյութերի պահման և Վրաստանի մաքսային սահմանով անցնող ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտման փաստի առթիվ հետաքննություն է սկսվել՝ «Սադախլո» հսկիչ-անցագրային կետում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման մասին ահազանգի հիման վրա: «Քննությունը պարզել է, որ ՀՀ քաղաքացին իրեն պատկանող բեռնատար միկրոավտոբուսով փորձել է Հայաստանից Վրաստանի տարածքով Ռուսաստանի Դաշնություն տեղափոխել «թորիում» նյութ, որը փաթեթավորված է եղել չորս առանձին փաթեթներում: Կատարված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նյութերի ընդհանուր քաշը 71,63 կգ է, և դրանք պարունակում են «թորիում 232» ռադիոակտիվ իզոտոպ, որը դասվում է միջուկային նյութերի շարքին»,- ասված է հաղորդագրության մեջ: Հետաքննությունը վարում է Պետանվտանգության ծառայության հակահետախուզության վարչության գլխավոր քննչական վարչությունը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/15/Armenian-citizen-detained/3049658?fbclid=IwAR1nhidEDuQzZmmZHb9RGVLiYQ3nsBj_7nLdI4qtdi8agETB12a_14xWEck]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր