2925 դիտում
22:52 14-07-2019
Լևոն Ջավախյան. Մշակույթային օջախը տեղի է տալիս օլիգարխիայի ճնշումներին
Հայ արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պետական պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը փակման եզրին է։ Կենտրոնից հրահանգել են ետ վերադարձնել Ալավերդու մասնաճյուղին հատկացված նկարները։
Սա նշանակում է, որ մշակույթային օջախը տեղի է տալիս օլիգարխիայի ճնշումներին, այսինքն Հայէկոնոմբակին, այսինքն, Սուքիասյանների ընտանիքին։ Սուտ է, երբ ասում են մեր երկրում չկա օլիգարխիա...
Որտեղ օլիգարխիան է, այնտեղ անելիք չունի օխլոկրատիան։ Այսօր, ալավերդցին ապրուստի չնչին միջոց անգամ չունի՝ ուր մնաց մշակույթային օջախ ունենա։ Փողի առաջ ամեն ինչ ոչինչ է, հեղափոխության թավիշն անգամ նրա առաջ ոտնատակի փալաս է։
Ի՞նչ է այս մասին մտածում Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ի՞նչ է մտածում երկրի Վարչապետը... Հարցը խիստ վիճահարույց է։ Անհերքելի փաստեր կան, որ Հայէկոնոմբանկը պատկերասրահի տարածքը ձեռք է բերել ապօրինի գործարքի շնորհիվ։ Այդ մասին շատ է գրվել։ Վերջնական պատասխանը կտա դատարանը։
Քանի դեռ հեղափոխության թավիշը Ալավերդի չէր հասել՝ Սուքիասյանները երկնչելով հասարակայնության աղմուկից, իրենց հոժար կամքով բանկի մի փոքրիկ պուճախ տրամադրել էին մասնաճյուղի գործունեությանը։ Իսկ հիմա, գոտեպնդված հեղափոխության ձեռքբերումով և հատկապես, բարձրյալի հովանավորությամբ, մշակույթի վերջին ծվենն անգամ, որպես անցյալի բորբոս դուրս են մղում ետնամարզից։
Մենք շատ ենք լսել բարեգործության մասին։ Իսկ ով է լսել Սուքիասյան ընտանիքի բարեգործությունների մասին։ Միթե՞, հարուստ ընտանիքը չնչին մակերեսով այդ տարածքի հույսի՞ն է մնացել...
Կարող է, չէ՞, առանց դատ ու դատաստանի, մեծահարուստ ընտանիքը շնորհ անի և համակերպվի բանկին կից տարածքում մշակույթային օջախի գոյությանը... Մենք էլ մեր Մանթաշովն ենք ուզում ունենալ»:
Նմանատիպ նյութեր
6219 դիտում
10:16 06-06-2017
Եթե վարչապետն այսպես շարունակի, ինձ նման բարեկամից կստանա լավագույն թշնամի. Լևոն Ջավախյան․ «Հայկական ժամանակ»
2248 դիտում
21:28 31-07-2021
Շեկոյանը իմ տեսած մարդկանց մեջ ամենապարզ և ամենաբարդ մարդն է. Լևոն Ջավախյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am
Այս բաժնից
337 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
292 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
283 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր