211652_close_icon
views-count2359 դիտում article-date 20:04 14-07-2019

Վլադիմիր Վարդանյան. Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում

ՀՀ քաղաքացի հանդիսացող Սամվել Բաբայանի՝Արցախում նախաձեռնած ստորագրահավաքը, իմ կարծիքով իրավական տեսանկյունից սահմանադրական խնդրահարույց դրույթ է ներկայացնում: Այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախի հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հայտնում է [url=https://artsakhpress.am/arm/news/110187/]«Արցախպրեսը»[/url]: «Եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք: Հետևաբար ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են արցախյան ընտրություններին քվեարկելու իրավունք ունենալ: Դժվար թե հանդուրժելի լինի այս իրավիճակը, երբ ԱՀ բնակչությանը թվով գերազանցող ՀՀ քաղաքացիները որոշեն, թե ինչ իշխանություն պիտի լինի ԱՀ-ում: Նախատեսել և բավարարվել միայն պասիվ ընտրական իրավունքով, ինչպես առաջարկվում է նախաձեռնող խմբի կողմից, նշանակում է ընդհանրապես իրավագիտության դեմ ինչ-որ արշավ սկսել և պասիվ ընտրական իրավունք վերապահելու դեպքում՝ այդ թեկնածուն հնարավորություն չի ունենալու իր օգտին քվեարկելու: Իրավական տեսանկյունից այսպիսի մոտեցումն անթույլատրելի է: Քաղաքական առումով մենք ամեն վայրկյան ընդգծում ենք ԱՀ միջազգային իրավասու պետության կարևորությունը: ԱՀ-ի ձայնը պետք է լսելի լինի, նա պետք է ակտիվ մասնակցություն ունենա իր ճակատագրի կանխորոշմանը, և այս տեսանկյունից մենք պետք է ընդգծենք և ավելի կարևոր դարձնենք ԱՀ քաղաքացիության առկայությունը»,- նշել է Վ. Վարդանյանը: Շարունակելով միտքը քաղաքական ռիսկերի տեսանկյունից՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ պետք է կարևորվի Արցախի՝ որպես միջազգային ինքնուրույն սուբյեկտի գոյության իրավունքը:Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է դիտարկվի որպես մի իրավիճակ, երբ, ըստ էության, գործ կունենանք ԱՀ և ՀՀ մի սերտաճած մարմնի հետ, որտեղ տեղի են ունենում ինչ-որ գործընթացներ, որոնք որևիցե եղանակով չեն ընդգծում ԱՀ միջազգային իրավական կարգավիճակը: «Այս իրավիճակը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել բանակցային գործընթացի համար, որովհետև ևս մեկ անգամ ոչ պատեհ առիթ կտա մեր հակառակորդներին ներկայացնելու իրավիճակն այնպես, որ գործ ունենք ոչ թե ինքնորոշված սուբյեկտի, այլ ՀՀ-ին սերտաճած միավորման հետ: Բարոյական տեսանկյունից ԱՀ քաղաքացիությունն արժեք է, և Արցախը պետք է շենացնեն ԱՀ քաղաքացիություն ունեցող, ԱՀ-ում բնակվող և իրենց գործունեությունը ծավալող անձինք:Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը առիթ է տվել մի շարք անձանց դիտարկել իրավիճակներ, թե իբր հնարավոր է որոշակի շրջանակներ ակտիվացնելով ազդել սահմանադրական գործընթացների վրա: Հստակ կասեմ, որ պետք չէ Արցախում նման փորձ անել, որովհետև ՀՀ-ում մինչև հեղափոխությունը իրավիճակը լիովին այլ էր, և չպետք է մոռանանք, որ հանրահավաքներ, ցույցեր և երթեր կարող են իրականացվել միայն որոշակի չափանիշների պահպանման պարագայում»,- ասել է Վ. Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր