211652_close_icon
views-count2346 դիտում article-date 17:22 14-07-2019

Ադրբեջանում հաստաբուն ծառից ճյուղի կոտրվելու և ընկնելու հետևանքով 19 զբոսաշրջիկներ են տուժել

Ադրբեջանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Շեքիում հաստաբուն ծառը կիսվել է ու ընկել զբոսաշրջիկների վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վնասվածքներ է ստացել 19 զբոսաշրջիկ։ Նրանք դիմել են հիվանդանոցներ, երկուսը գտնվում են բժիշկների հսկողության տակ, մնացածները ստացել են առաջին բուժօգնություն և հեռացել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր