211652_close_icon
views-count146646 դիտում article-date 15:00 14-07-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Վերին Արտաշատ գյուղի գազալցակայանի պոմպակայանում պայթյուն է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Մուշեղ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հուլիսի 14-ին, Արարատի մարզում տեղի ունեցած պայթյուն-վթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։10-ի սահմաններում Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արամայիս Վահանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նշված գազալցակայանի պոմպակայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն զազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գազալցակայանը պատկանում է «Գազգոսֆերա» ՍՊԸ-ին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր