հիմնական կայք
Լրահոս

Նոր Kia Seltos ամենագնացը վաճառքի ռեկորդներ է սահմանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոր Kia Seltos ամենագնացը վաճառքի ռեկորդներ է սահմանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ KIA ավտոարտադրող ընկերության ղեկավար կազմը հայտարարել է նոր Kia Seltos ամենագնացի վաճառքի մեկնարկի մասին:


Այն կմեկնարկի հուլիսի 15-ին:

Նշվում է, որ մեքենան կարելի է պատվիրել նաև օնլայն եղանակով, ինչպես նաև պաշտոնական դիլերների միջոցով:

Պաշտոնական ներկայացուցիչները մանրամասնում են, որ մեքենայի վերջնական գները հայտնի կդառնան օգոստոսին, հենց այդ ժամանակ էլ կմեկնարկի առաքումը:

Ավտոսիրահարները կարող են պատվիրել 3 մեքենաներից մեկը՝ 1,5 լ աշխատանքային ծավալով, բենզինի շարժիչով, որը աշխատում է մեխանիկական փոխանցման տուփով, մյուս մոդելը` դիզելային շարժիչով և հիդրոտրանսֆորմատորով է և վերջապես 1,4 լ աշխատանքային ծավալով շարժիչով սպորտային GT-Line-տարբերակը:

Ընկերությունը նշում է, որ պատվիրելով մեքենան, կարելի է նաև 2 գույների համադրությամբ տարբերակ ընտրել, իսկ նախնական գինն այս պահին կազմում է մոտ 16 հազար դոլար:

Նոր ամենագնացի պրեմիերան կայացել է հունիսի 20-ին և Հարավային Կորեայում ըներությունն արդեն ունի կանխավճարով ռեկորդային՝ 3 հազար պատվեր:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք