211652_close_icon
views-count2364 դիտում article-date 18:23 12-07-2019

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը տեղափոխվեց «Բարսելոնա»

Ֆրանսիացի հարձակվողը կատալոնական ակումբի հետ 5-ամյա պայմանագիր է կնքել: Ընդհանուր առմամբ նա կվաստակի 105 մլն եվրո: Պայմանագրով նրա հրաժարագինը կազմում է 800 մլն եվրո: Տրանսֆերի արժեքը կազմել է 120 մլն եվրո. հենց այդ գումարն էր ամրագրված 28-ամյա խաղացողի և նրա նախկին ակումբի՝ «Ատլետիկոյի» միջև պայմանագրի հրաժարագնում: Գրիզմանը «Ատլետիկոյում» հանդես է եկել 2014-2019 թվականների: Ակումբի կազմում նա բոլոր մրցաշարերում 257 հանդիպում է անցկացրել և դարձել 133 գոլի հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր