211652_close_icon
views-count4879 դիտում article-date 17:27 12-07-2019

«Ջրի ճամփան»․ Սևանի խնդիրը՝ լճի հետ ամեն օր շփվող մարդկանց աչքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Առաջ լավ էր, ախպեր, իսկ հմի լավ չի, հեչ լավ չի․․․ բնությունն էլ ա կեղտոտվել, մարդկությունն էլ հետը…»,- 2009թ․-ին Նորատուսի «Արևորդի» էկոակումբի պատանի արևորդիների կողմից նկարահանված «Ջրի ճամփան/The way of water» ֆիլմում պատմում է ձկնորսներից մեկը։ Ֆիլմը իրապես պատմում է ջրի անցած ճանապարհի մասին․ որտեղի՞ց և ինչպե՞ս են ձևավորվում կապուտաչյա Սևան թափվող աղբյուրները և ո՞ր կետում է կորում դրանց մաքրությունը։ Պատանիները դեռ 2009թ․-ին ուսումնասիրել են մի խնդիր, որն այսօր ավելի քան արդիական է։ Արևորդիները խնդիրը ներկայացնել են իրենց աչքերով՝ Սևանա լճի հետ ամեն օր շփվող մարդկանց աչքերով ։ «Գավառագետը սկիզբ է առնում Գեղամա լեռներից, անցնում է Լանջաղբյուր, Սարուխան համայնքներով, Գավառ քաղաքով, Նորատուս համայնքով և թափվում է Սևանա լիճ: Ակունքներում Գավառագետը պարզ ու ականակիտ է, սարերի հովիվն էլ է ասում, որ այստեղ գետի ջուրը կարելի է նույնիսկ խմել, իսկ հենց առաջին գյուղում գետն ամբողջովին կեղտոտ է ու աղբատեղի է դարձել: Անցնելով գյուղերի միջով` գետն ավելի ու ավելի է աղտոտվում: Եվ այդպես, ամեն գյուղից հավաքելով իր բաժին աղբը, թափվում է Սևանա լիճը` վնասելով լիճն ու կենդանական աշխարհը: Գետի աղտոտվածությունը ցույց է տալիս մարդկանց վերաբերմունքը բնության բարիքների հանդեպ: Ֆիլմի ընթացքում երևում է, թե ինչի է վերածվում մաքուր գետը մարդու անտարբերության ու անհոգության պատճառով»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ: Մանրամասները՝ ֆիլմում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր