հիմնական կայք
Լրահոս

Լևոն Աղասյան. Եթե կոպիտ սխալներս չլինեին, առնվազն արծաթե մեդալակիր կդառնայի

Լևոն Աղասյան. Եթե կոպիտ սխալներս չլինեին, առնվազն արծաթե մեդալակիր կդառնայի Իտալական Նեապոլում ընթացող 30-րդ Ուսանողական խաղերում եռացատկորդ Լևոն Աղասյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը՝ ցատկելով 15 մետր 73սմ:


ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աղասյանը ամփոփեց մրցելույթները Ուսանողական խաղերում.

«Իմ կարծիքով ելույթս վատն էր: Շատ կոպիտ սխալ թույլ տվեցի ու չկարողացա պայքարել մեդալի համար։ Նախնական 3 ցատկերից երկուսը ձախողեցի (խմբ. տրորել է կարմիր գիծը, որը չեղյալ է համարում արդյունքը): Միակ դրական կողմն այն է, որ այդ ցատկերիցս ցանկացածը, եթե հաշվեին, ամենաքիչը արծաթե մեդալ կապահովեի»,- ասաց Լևոն Աղասյանը:

Հիշեցնենք, որ մինչև Ուսանողական խաղեր մեկնելը, Լևոն Աղասյանը հուլսի 5-7-ը մասնակցեց աթլետիկայի Հայաստանի առաջնությանը, որտեղ գրանցեց 17 մետր 08 սմ արդյունք ՝ սահմանելով անձնական ռեկորդ և նվաճեց Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք