հիմնական կայք
Լրահոս

Հենրիխ Մխիթարյան. Հպարտանում եմ այն ամենով, ինչին հասել եմ

Հենրիխ Մխիթարյան. Հպարտանում եմ այն ամենով, ինչին հասել եմ «Արսենալի» կիսապաշտպան ու Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության դեսպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում կայանալիք մրցաշարի մեկնարկից առաջ կիսվել է Հայաստանի երիտասարդական հավաքականում խաղալու ժամանակների իր հուշերով, հայտնում է Armsport.am-ը:


«Անչափ հպարտանում էի: Միշտ ահռելի մեծ հաճույքով եմ հանդես եկել ազգային թիմերում, ինձ դուր էր գալիս խաղալ անծանոթ հավաքականների ու ֆուտբոլիստների դեմ:

Այդ տարիքում դա մեզ համար արժեքավոր փորձ էր, որովհետև առաջնությունում ամեն շաբաթ չէ, որ նման խաղեր էինք ունենում:

Այլ հավաքականների դեմ խաղալը քեզ թույլ է տալիս նաև հասկանալ, թե ինչ մակարդակում ես գտնվում և ինչ ունես բարելավելու»:

Մխիթարյանը նշել է, որ այդ ժամանակ իր սիրելի խաղացողը Զինեդին Զիդանն էր.

«Նա խաղադաշտի Պիկասոն էր. հրաշքներ էր գործում գնդակով:

Կա՞ ինչ-որ պահ, որով յուրահատուկ կերպով եմ հպարտանում: Չեմ սիրում ինձ գովել: Ինչ էլ որ անեմ, հաճույքով եմ անում: Ինչով հպարտանալ, կմտածեմ կարիերաս ավարտելուց հետո: Ինչպես եմ ես ինձ ստեղծել, ինչի եմ հասել, որտեղ եմ գտնվում, ահա, թե ինչով եմ հպարտանում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում:

Մեր հավաքականի ավագն անդրադարձել է նաև մրցաշարը Հայաստանում ընդունելու կարևորությանը.

«Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ ու ուրախ են ընդունելու մրցաշարը, քանի որ դա հիանալի հնարավորություն է հետևելու Եվրոպայի ապագա աստղերին»:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք