211652_close_icon
views-count2388 դիտում article-date 14:54 12-07-2019

Նուռնուսի «դաչաներում» ջրի խնդիրը լուծվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Առաջիկայում կլուծվի, այսպես կոչված, Նուռնուսի «դաչաների» ջրի խնդիրը: Հարցը լուծում կստանա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ բարի կամքի շնորհիվ: Դեռևս 30-40 տարի առաջ կառուցված Բյուրեղավան համայնքի մաս կազմող այս այգեգործական թաղամասը ջուր է ստանում ժամանակին ամառանոցների սեփականատերերի միջոցներով կառուցված անհատական ջրագծերով: Բնականաբար, անցած տասնամյակներին դրանց զգալի մասը ֆիզիկապես մաշվել է: Արդյունքում վթարներն այստեղ հաճախակիացել են, ինչը հանգեցնում է ջրի արտահոսքի: Սեփական բաշխիչ ցանցը սեփական միջոցներով արդիականացնելու փոխարեն ամառանոցային կամ անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերի բնակիչներն օգնությունն ակնկալում են ջրամատակարարից՝ նշելով, թե տան դարպասից այն կողմ տարածքն իրենցը չէ: Ավելին, բնակիչները համոզված են, որ այդ տարածքները պատկանում են ջրմուղին և բնակիչների սեփականություն հանդիսացող ջրագծերի նորոգումն ակնկալում են «Վեոլիա ջուր» ընկերությունից: Ջրամատակարարն այս անգամ ևս ձեռք մեկնեց սպառողներին: Որոշում ընդունվեց վերանորոգել «Նուռնուս-Բյուրեղավան» ջրատարի շուրջ 80 մետր երկարությամբ այդ հատվածին միացած չորս տասնյակ վթարված անհատական ջրագծերը (ընդամենը՝ 100-120 բաժանորդ) և միացնել ընկերության միջոցներով կառուցվող շուրջ 200 մետր հեռավորության վրա գտնվող բաժանարար հանգույցին: Հարկ է նշել, որ գործի ընթացքին խոչնդոտում էր նույն թաղամասի բնակիչների կողմից ոռոգման ջրի անկանոն օգտագործումը: Այգիները հեղեղած ջուրն, արտահոսելով, անանցանելի էր դարձրել ճանապարհն ու ողողել ընկերության շինհրապարակը: Չուշացավ ջրի կորստի նման փաստից անհանգստացած բնակիչների բողոքը, որոնք կարծում էին, թե խոսքը խմելու ջրի մասին է: Ի վերջո, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ահազանգով գործին միջամտեց Կոտայքի մարզպետարանը և ոռոգման համակարգը կարգի բերվեց: Աշխատանքները ներկայումս ավարտական փուլում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր