հիմնական կայք
Լրահոս

Ռուսաստանի հավաքականի խաղացողի մահվան գործում կասկածյալ կա

Ռուսաստանի հավաքականի խաղացողի մահվան գործում կասկածյալ կա Ռուսաստանի լողափնյա ձեռնագնդակի հավաքականի խաղացող Եկատերինա Կորոլյովայի մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է ջրահեղձ անելը: Նրան ոչ միտումնավոր սպանության մեջ կասկածում են Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի խաղացողին:


Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 8-ի գիշերը, Ստարե-Յաբլոնկի քաղաքում՝ նախօրեին ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո:

Եկատերինան խեղդվել էր խաղային կորտերի հարևանությամբ գտնվող ջրավազանում: Ականատեսների վկայությամբ, գիշերը Կորոլյովան նետվել է Շելոնգ Մալի լիճը՝ անտեսելով դա արգելող նշանը: Երբ նա ջրի երես է դուրս եկել, նրա մարմին անշարժ է եղել: Նրան ափ են դուրս բերել և բժիշկներ կանչել, որոնք էլ արձանագրել են մարզուհու մահը:

Կորոլյովայի մարզիչ Վիտալի Վոլինչենկոյի խոսքերով, ողբերգության ժամանակ աղջկա հետ եղել է նրա ընկերը՝ Ռուսաստանի ձեռագնդակի հավաքականի խաղացողը: Նրանք պարզապես մտերիմներ էին, լուրջ հարաբերություններ չեն ունեցել:

«Նրանք միասին գնացել էին լողալու: Հենց տղան էլ նրան ջրից դուրս է բերել: Նրան կասկածում են ոչ միտումնավոր սպանության մեջ: Ամեն ինչ ցույց կտա փորձաքննությունը», ասել է մարզիչը՝ հրաժարվելով նշել երիտասարդի անունը, միայն հայտնել է, որ նա արդեն Ռուսաստան է վերադարձել, սակայն նորից պետք է Լեհաստան գա:

Հուլիսի 10-ին տեղի է ունեցել դիակի դատաբժշկական փորձաքննությունը, որի արդյունքներով էլ ներկայացվել է մահվան պատճառը:

«Նախնական տվյալներով, մահվան առավել հավանական պատճառ է հանդիսացել ջրահեղձ անելը», հայտնել է տեղի ոստիկանության մամլո ծառայությունը:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք