211652_close_icon
views-count955 դիտում article-date 16:57 12-07-2019

Գողության համար հետախուզվողը ներկայացավ Շենգավիթի բաժին

Հուլիսի 11-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Շենգավիթի քրեական հետախույզների և Չարբախի բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 25-ամյա Մարիամ Ա.-ն, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր