211652_close_icon
views-count1007 դիտում article-date 14:23 12-07-2019

Ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Հուլիսի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Էրեբունու քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 28-ամյա Հրանտ Ե.-ն, որը հուլիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: *** Հուլիսի 11-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և Էրեբունու բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 43-ամյա Մարիամ Ք.-ն, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր