211652_close_icon
views-count1542 դիտում article-date 15:29 12-07-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարները հանրապետությունում

Հուլիսի 11-ին, ժամը 03.15-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել եզրաքարերին, ապա էլեկտրասյանը. վարորդը և 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 11-ին, ժամը 01.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտա-Կասյան փողոցը կապող էստակադայի սկզբնամասում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին. 26-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 11-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ամերիկյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների, ապա «ԲՄՎ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել «Ռենո»-ի 43-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 11-ին, ժամը 08.30-ին, Երևանի Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110»-ի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 11-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Արարատ քաղաքի Շահումյան փողոցում «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ-Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆորդ-Ֆոկուս»-ի 28-ամյա ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 11-ին, ժամը 16.35-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 12-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է հարակից ձորակը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-2705» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 26-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 11-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-322132» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով կորցրել է կառավարումը և բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 45-ամյա վարոդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 11-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 126-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Իջևանի Երևանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի արգելապատնեշին. 23-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր