211652_close_icon
views-count983 դիտում article-date 13:28 12-07-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 11-ից 12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 84 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ զենք-զինամթերքի առգրավման 16, խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 9-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման և ծեծի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, սառը զենք կրելու, պաշտոնեական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, ինքնիրավչության, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման, ինքնավնասման, ալիմենտը վճարելուց խուսափելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր