211652_close_icon
views-count3334 դիտում article-date 15:40 12-07-2019

Դեպի Վրաստան թռիչքները դադարեցնելու Պուտինի որոշումն անհամաչափ է. Դոնալդ Տուսկ

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանից դեպի Վրաստան թռիչքները դադարեցնելու մասին որոշումը ոչ ճիշտ է, անհամաչափ ու ոչ արդար։ Ինչպես հաղորդում է Georgia Online-ը, այդ մասին Տուսկը հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մի կողմից, անհամաչափ է, անարդար ու ոչնչով չարդարացված։ Այդ պարագայում ԵՄ-ը համերաշխ է Վրաստանի հետ ու լիովին հաստատում է Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում իր դիրքորոշումը։ Մենք ընդհանուր արժեքներ ենք կիսում։ Վրաստանը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել ժողովրդավարական բարեփոխումների ու օրենքի գերակայունության հարցում իր հավատարմությունը։ Եվ այդ ամենը իրականացվում է հստակ որոշումների հիման վրա»,-ասել է Տուսկը։ Հիշեցնենք, որ Ռուսաստան-Վրաստան թռիչքները դադարեցվել են հուլիսի 8-ից։

Նմանատիպ նյութեր