հիմնական կայք
Լրահոս

ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու Նիգոյանի՝ Երևանի փոխքաղաքապետին հասցեագրած մեղադրանքը

ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու Նիգոյանի՝ Երևանի փոխքաղաքապետին հասցեագրած մեղադրանքը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը գրառմանս հիման վրա քննություն է սկսել՝ պարզելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը.


«Հարգելի համաքաղաքացիներ`

Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը գրառմանս հիման վրա քննություն է սկսել, պարզելու Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքս:

Նախ վերահաստատում եմ հետեւյալը` ես պատասխանատու եմ գրածս և արտաբերածս ամեն բառի ու մեղադրանքի համար:

ԱԱԾ աշխատակիցն ասում է. Պարոն Նիգոյան Կենդանաբանական այգու հետ կապված Ձեր խնդրով վարույթ ենք սկսել.

Ես ուղղում եմ, ու խնդրում մեկնդմիշտ ֆիքսել` դա իմ խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է, որովհետև քաղաքային բյուջեն չի ծառայում ինձ կամ իմ ընտանիքին, այն ծառայում է բոլորիս, և դրան հասցված յուրաքանչյուր վնաս բոլորիս խնդիրն է»:

Ավելի վաղ Մանուկ Նիգոյանը գրել էր, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք