հիմնական կայք
Լրահոս

ՀՀ վիճակագրական կոմիտեն վիճակագրական ճշգրտումների հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել

ՀՀ վիճակագրական կոմիտեն վիճակագրական ճշգրտումների հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել Վերջերս հաճախ են լրատվամիջոցներում հայտնվում վերլուծական հոդվածներ, որոնցում առկա են հարցեր ուղղված վիճակագրական կոմիտեին առ այն, թե ինչու են որոշ տնտեսական ցուցանիշներ հաճախակի ենթարկվում ճշգրտումների, իսկ տարբեր երկրների միջև արտաքին առևտրի ցուցանիշները ինչու չեն համընկնում կամ համադրվում միմյանց հետ: Այս հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:


Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի տվյալները հաճախ ենթարկվում են ճշգրտումների, պատասխանել է ՀՀ վիճակագրական կոմիտեի մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի պետ Լուսյա Խաչատրյանը:

Լուսյա Խաչատրյան. Ազատական տնտեսակարգով երկրներում տնտեսական ցուցանիշները հավաքագրվում, ամփոփվում և հրապարակվում են որոշակի ժամանակային միջակայքերում: Երբ հավաքագրման համար ժամանակը կարճ է, բնական է, որ շատ ռեսպոնդենտներ այդ կարճ ժամանակում իրականացնում են շտապ-նախնական տվյալների ամփոփումներ, որոնցում երբեմն տեղ են գտած լինում բացթողումներ և սխալներ, այդ թվում նաև բացահայտված վարչական լիազորությունների տիրապետող պետական մարմինների հետ հարաբերություններում, հատկապես՝ հարկային և մաքսային, որոնք հաջորդող ժամանակաշրջանների ամփոփման ժամանակ ենթարկվում են ճշգրտման:

Հետահայաց ճշգրտումներ են լինում նաև բացահայտված իրավախախտումների և վարչական թերահաշվառումների հետևանքով: Օրինակ, երբ ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակում կիրառության մեջ դրվեց փոխադարձ առևտրի վիճակագրությունը, մաքսային ծառայության կողմից տրամադրվող տվյալների ճշգրտումը սկսեց կրել ամսական բնույթ՝ մինչ անդամակցության ժամանակաշրջանի՝ տարեկանի փոխարեն, որը ևս նպաստեց ճշգրտումների հաճախականության աճին:

Ընդհանրապես ճշգրտումների հաճախականությունը և մասշտաբները հիմնականում պայմանավորված են շուկայական տնտեսությամբ երկրներում գործող վարչաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրական այն առանձնահատկություններից, որոնք ազդում են տնտեսավարող սուբյեկտների ամբողջական կամ ոչ ամբողջական հաշվետվողականության և հետևաբար՝ ռեսպոնդենտների կողմից ներկայացվող հաշվետվություններում արձանագրված տվյալների որակի և ամբողջականաթյան վրա: Այս երևույթն առկա է միջազգային պրակտիկայում և տեղավորվում է միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պաշտոնական վիճակագրության ստանդարտների մեջ: Այդ իսկ պատճառով էլ պաշտոնական վիճակագրական տվյալները որակվում են որպես շտապ հավաքագրված, նախնական, վերանայված և/կամ վերջնական: Տարբեր որակումներ ունեցող պաշտոնական վիճակագրական տվյալները դրանք օգտագործողների համար ունեն տարբեր կիրառական նշանակություններ, որոնք արտահայտված են ստորև ներկայացվող աղյուսակում՝ կազմված հինգ փոփոխականներով:

Վիճակագրության յուրաժամանակության, որակի, ամբողջականության

և օգտավետության համաձայնեցվածության նկարագիրը.



Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք