211652_close_icon
views-count2776 դիտում article-date 09:56 12-07-2019

Տիգրան Ուրիխանյանն աշխատանքի չի ներկայանում Ազգային ժողով, սակայն մեկնում է ԱԺ-ի գործուղումներին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո չի ներկայանում խորհրդարան և չի մասնակցում խորհրդարանական աշխատանքին: Բայց դրա փոխարեն, ակտիվորեն մասնակցում է խորհրդարանի կողմից կազմակերպվող գործուղումներին: Մասնավորապես՝ Ուրիխանյանը մասնակցել է հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային աշխատանքներին: Փաստորեն, աշխատանքային լիազորությունները դադարեցվել են միայն Հայաստանում, բայց ոչ երկրի սահմաններից դուրս»,-գրում է թերթը: Մանրմասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր