211652_close_icon
views-count24493 դիտում article-date 23:10 11-07-2019

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող երիտասարդներին. հայտնաբերվել է ատրճանակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով, խուլիգանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ, 23-ամյա Հակոբ Ա.-ին և 21-ամյա Էդվարդ Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոստիկանների ստացած օպերատիվ տվյալները հավաստի են եղել և հուլիսի 9-ին ժամը 23:30-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց Էդվարդ Մ.-ն իրեն պատկանող «ՊՄՓ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել՝ կապիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ատրճանակը առգրավված է, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հակոբ Ա.-ն և Էդվարդ Մ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր