հիմնական կայք
Լրահոս

Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները նկատելիորեն ավելի կխստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները նկատելիորեն ավելի կխստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրականացվող տնտեսական պատժամիջոցներն շուտով ՝՝էականորեն՛՛ կխստանան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին, 2Օ15 թվականի միջուկային միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները խախտելով, ՝՝միջուկային նյութերի շորթում՛՛ իրականացնելու մեջ, գրում է Ամերիկայի Ձայնը։


Իրանը մի քանի օր առաջ բացեիբաց հայտարարեց, որ հարստացված ուրանի չափերն այժմ գերազանցում են այդ պայմանագրով նախատեսված ծավալները եւ որ պահեստավորել է իրեն այդ պայմանագրով թույլատրված ծավալներից ավելի մեծ քանակով հարստացված ուրան։

ԱՄՆ-ը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Իրանի նպատակն այն է, որ այս ամենի համար վճարի միջազգային համայնքը։

Չնայած նոր պատժամիջոցներ սկսելու մասին սպառնալիքներին, ԱՄՆ-ը շարունակում է հայտարարել, որ պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բանակցություններ սկսել Իրանի հետ, հող նախապատրաստելով ՝՝լիակատար բնական հարաբերություններ հաստատելու համար՛՛։

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք