211652_close_icon
views-count1906 դիտում article-date 22:32 11-07-2019

Արման Կիրակոսյանը հետմահու պարգևատրել է Պատվո շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 11-ին հրամանագիր է ստորագրել դիվանագետ Արման Կիրակոսյանին հետմահու Պատվո շքանշանով պարգևատրելու մասին։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից; «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Արման Ջոնի Կիրակոսյանին հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր