211652_close_icon
views-count4047 դիտում article-date 22:14 11-07-2019

Քաղաքապետարանում հյուրընկալել են «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի կինոգործիչներին

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի կազմկոմիտեի անդամները և փառատոնի հյուրերը հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում: Կարևորելով փառատոնի դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ այն Երևանի ամենանշանակալից մշակութային միջոցառումներից մեկն է: «Երևանցիները երկարուձիգ ամիսներ առանձին հուզմունքով են պատրաստվում հուլիսյան այս տաք օրերին: Տարբեր սերունդների կինոսիրողները փառատոնի մեկնարկից շաբաթներ առաջ արդեն ծանոթացել են ծրագրին, կազմել են իրենց նախասիրությունների ցանկը և հիմա վայելում են կինեմատոգրաֆի այն հզոր մթնոլորտն ու նուրբ հմայքը, որ տալիս է այս փառատոնը մեր քաղաքին»,-նշել է քաղաքապետը: «Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնի կապակցությամբ Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի համար կինոգործիչ Քերեն Արիկիանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Միջազգային կինոփառատոնն այս տարի աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ. կցուցադրվեն մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր