211652_close_icon
views-count2691 դիտում article-date 21:01 11-07-2019

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» վստահ հաղթանակ տարավ

Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Մակեդոնիային»: Առաջին խաղակեսն անցավ հայկական թիմի մեծ առավելությամբ: Արդեն 16-րդ րոպեին Նիկիտա Տանկովը բացեց հանդիպման հաշիվը: 52-րդ րոպեին հյուրերը տուգանայինի խաղարկումից հետո կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Ալեն Յաշարոսկին: 66-րդ րոպեին Տանկովի փոխանցումից հետո Սեկուլիչը մոտ տարածությունից գլխի հարվածով նորից առաջ մղեց մեր թիմին: Խաղավարտից 8 րոպե առաջ մրցակցի պաշտպան Լիմա դա Սիլվան գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 3:1: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին:

Նմանատիպ նյութեր