211652_close_icon
views-count112196 դիտում article-date 21:02 11-07-2019

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Ջրվեժ գյուղում գործող քարի արտադրամասի կաթսայատանը պայթյուն է տեղի ունեցել. 33-ամյա աշխատակիցը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում գտնվող քարի արտադրամասում՝ կաթսայատանը, պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև հոգեբանական խումբը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը: ժամանել են նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարապետ Կիզիրյանի, բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ: Տեղում մահացածի բարեկամների հետ հոգեբանական աշխատանք կատարեցին ինչպես ԱԻՆ-ի հոգեբանը, այնպես էլ Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկը: Այս պահին տեղում աշխատում են Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետի գլխավորությամբ: Տեղում է նաև փորձաքրեագետը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Գազպրոմ Արմենիա ընկերության Երևանի ԳԳՄ –ի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները քարի արտադրամասում հայտնաբերել են Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 33-ամյա Վահան Շ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է ինքնաշեն ինչ-որ սարքի պատճառով: Պարզվել է նաև, որ պայթյունը կապ չունի գազի արտահոսքի հետ: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջացած պայթյունի հետևանքով կաթսայատանը գտնվող այդ ինքնաշեն սարքը մոտ 60 մետր շպրտվել էր: Շպրտվել էին նաև մեծ թվով դետալներ: Դեպքի վայր ժամանած մահացածին ճանաչողներն ասում էին. «Նա ամուսնացած էր, խնամքին ուներ 1 անչափահաս երեխա, նվիրված էր իր ընտանիքին ու գործին ու հարգված էր ոչ միայն ընտանիքի, բարեկամների, աշխատանքային կոլեկտիվի, այլ նաև հարևանների կողմից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Աբովյանի հիվանդանոցի բժիշկներն ու դի տեղափոխող բրիգադը նույնպես օպերատիվ են գործել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր