հիմնական կայք
Լրահոս

Եվրոպայի լիգա. «Փյունիկը» փրկեց խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգա. «Փյունիկը» փրկեց խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 3:3 խաղաց մակեդոնական «Շկուպիի» հետ:


Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած այս խաղը բավական լարված ու դրամատիկ ստացվեց:

Խաղի հաշիվը բացվեց հենց մեկնարկում: 4-րդ րոպեին Էրիկ Վարդանյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանայինը: 26-րդ րոպեին Բայրամին վերականգնեց հաշվի հավասարությունը: 43-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Իլիեսկին:

60-րդ րոպեին Բայրամին տուգանային հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը՝ 1:3:

Սակայն, «Փյունիկը» չհանձնվեց. 80-րդ րոպեին Մաքսիմ Ժեստոկովը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 85-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը կարողացավ դիպուկ հարվածով խփել իր թիմի երրորդ գոլը:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին՝ Մակեդոնիայում:

Տեսանյութ





© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք