211652_close_icon
views-count1877 դիտում article-date 18:33 11-07-2019

Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանին և նրա մարզչին

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Մինսկում կայացած Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանին և նրա մարզիչ Էռնեստ Միրզոյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահը շնորհավորել է Դավիթ Գրիգորյանին և Էռնեստ Միրզոյանին գրանցած հաջողությունների կապակցությամբ՝ դրանք համարելով նշանակալի իրադարձություն մեր հանրապետության սպորտային կյանքում, եւ հույս հայտնել, որ ապագայում կգրանցվեն ավելի մեծ արդյունքներ: Հանդիպմանը ներկա էին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը:

Նմանատիպ նյութեր