հիմնական կայք
Լրահոս

52-ամյա ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ կինը մահացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի որոշ բժիշկների մեղքով

52-ամյա ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ  կինը մահացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի  որոշ բժիշկների մեղքով SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նոքրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 10-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ այս տարվա հունիսից իրենց մոտ բուժման մեջ գտնվող Կոտայքի մարզի բնակիչ, 49-ամյա Է. Գ.-ն նշված բժշկական կենտրոնում մահացել է:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նոքրի բաժնի օպերատիվ խմբին Է. Գ.-ի ամուսինը՝ 52-ամյա Ա.. Մ.-ն հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնում բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով կինը մահացել է:

Հետաքննիիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք