211652_close_icon
views-count1722 դիտում article-date 18:16 11-07-2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Եկատերինբուրգում կայացած Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Հուլիսի 9-ից 10-ը Եկատերինբուրգում կայացած Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի (GMIS 2019) շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) գլխավոր քարտուղար Լի Յոնգի հետ։ «Շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ այստեղ՝ քննարկելու մեր համագործակցության շրջանակը»,- նշել է ՄԱԱԶԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ շահագրգռված է քննարկել ՄԱԱԶԿ ծրագրերի արդյունքները Հայաստանում։ Տիգրան Խաչատրյանը և Լի Յոնգը խոսել են տնտեսության տարբեր ճյուղերում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես անդրադարձ է եղել տեքստիլ արդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրի արդյունքներին։ Կողմերըզրուցել են արդյունաբերական քաղաքականության մշակման առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով արդյունաբերության ճյուղերի թվայնացման և արտադրական գործըթնացներում նորարական տեխնոլոգիաների ներգրավման կարևորությունը։ Տիգրան Խաչատրյանընշել է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների ախտորոշման խնդիրը ևընդգծել, որ այդ գործընթացում ՄԱԱԶԿ աջակցությունը կարող է խիստ արդյունավետ լինել։ ՄԱԱԶԿ գլխավոր քարտուղարը և ՀՀ էկոնոմիկայի նախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել այս համատեքստում։ Կողմերը մտքեր են փոխանակել արդյունաբերության ոլորտում ՓՄՁ-ների աջակցության, բարձր շահույթի ապահովման, աշխատատեղերի ավելացման և տեխնոլոգիական վերազինման խնդիրների շուրջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր