211652_close_icon
views-count3670 դիտում article-date 17:30 11-07-2019

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը Երեւանում կազմակերպել է երկօրյա աշխատաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, հուլիսի 10-11-ը Երեւանում կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով։ Աշխատաժողովի նպատակն էր հասկանալ ջրային ռեսուրսներին առնչվող Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ-ներ) շրջանակը եւ հաշվետվությունների ներկայացման գործընթացը,ընդլայնել համապատասխան ցուցիչների գնահատման մեթոդաբանությունների մասին մասնակիցների գիտելիքները։ Այն ծառայեց որպես հարթակ՝ արդյունավետորեն նպաստելու ջրային ռեսուրսներին առնչվող ԿԶՆ-ների իրագործմանն ու մոնիթորինգին երկրի մասշտաբով։ Մասնակիցների թվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության, Վիճակագրական կոմիտեի, առնչվող զարգացման գործակալությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։ Մասնակիցներն ակտիվ քննարկումներ ծավալեցին Հայաստանում կիրառվող ջրի հաշիվներկազմելու մեթոդաբանության վերաբերյալ եւ անդրադարձան պետական ու ոչ պետական հաստատությունների կողմից հավաքագրվող, ջրային ռեսուրսներին վերաբերող տվյալների վերստուգմանն ու դրանց որակի ապահովմանը։ «Ջրօգտագործման արդյունավետության բարելավումն ու ջրի սակավության առաջացրած լարվածության նվազեցումը չափազանց կարեւոր են ապագայում բոլորի համար ջրի առկայություն ապահովելու տեսակետից»,- նշեց ՊԳԿ ծրագրի համակարգող Ռիկարդո Բիանկալանին։ «Հայաստանում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում ջրօգտագործման մոտ 84 տոկոսը, ինչն ընդգծում է գյուղատնտեսության ոլորտում ջրօգտագործման բարելավման կարեւորությունը, որն էլ էական նշանակություն ունի մնացած ոլորտներում ջրի պակասի պատճառած լարվածությունը (սթրեսը) վերացնելու, ինչպես նաեւ ջրի սղությունից խուսափելու առումով, որին վերջերս բախվել են այլ երկրներ»: ՊԳԿ-ն համագործակցում է տարբեր երկրների հետ՝ ապահովելու, որ գյուղատնտեսության մեջ ջրօգտագործումը դառնա ավելի ծախսարդյունավետ, արդարացի եւ հավասար, ապահովի ավելի բարձր արտադրողականություն եւ չվնասի շրջակա միջավայրին։ Սա ենթադրում է ավելի քիչ ջրով ավելի շատ սննդամթերքի արտադրություն, ֆերմերային համայնքների դիմակայունության ամրապնդում՝ հեղեղումներին ու երաշտներին պատրաստվածության նպատակով, ինչպես նաեւ մաքուր ջրի այնպիսի տեխնոլոգիաների կիրառում, որոնք պաշտպանում են շրջակա միջավայրը։ ՊԳԿ-ն նաեւ տրամադրում է աջակցություն, որպեսզի երկրները մոնիթորինգի ենթարկեն ջրօգտագործման ծախսարդյունավետությունն ու ջրի պակասի պատճառած լարվածության (սթրեսի) մակարդակը, զարգացնեն իրենց տնտեսությունները եւ ապահովեն, որ ջրային ռեսուրսները պահպանեն էկոհամակարգերը եւ հասանելի լինեն ապագա սերունդներին։ Այս աշխատաժողովը ՄԱԿ-ի անդամ պետություններին օգնելու ՊԳԿ-ի գործունեության մաս է կազմում` միտված ԿԶՆ թիրախներին հասնելունեւ գործընթացների մոնիտորինգ իրականացնելուն։ Մասնավորապես՝ միջոցառումը իրականացվել է ՊԳԿ այն ծրագրի շրջանակում, որի միջոցով Կայուն զարգացման նպատակների իրագործման ու մոնիթորինգի գործում օժանդակություն է տրամադրվում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր