211652_close_icon
views-count3432 դիտում article-date 15:49 11-07-2019

ՊՆ-ին պատկանող 183 մլն դրամ արժողությամբ շենք շինությունները հանձնվեց պետգույքի կոմիտեին

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՊՆ-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Արին-Բերդի փողոց թիվ 7 հասցեում գտնվող 183 276 247 դրամ կադաստրային արժեքով, 3842.3 քմ մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2.417399 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Որոշման հիմնավորման մոջ նշվում է, որ ՊՆ-ն համապատասխան Պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել նախարարությանն ամրացված, սակայն փաստացի չօգտագործվող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն։ Ըստ այդմ, նշվում է, որ հաշվի է առնվել հանգամանքը, որ գույքը ներկայումս փաստացի չի շահագործվում նախարարության կողմից։

Նմանատիպ նյութեր