211652_close_icon
views-count2922 դիտում article-date 15:35 11-07-2019

Դեսպան Վարուժան Ներսեսյանի և ԱՄՆ կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հանդիպումը

Հուլիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Նյու Յորք նահանգի կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հետ: Դեսպանը կոնգրեսականին շնորհավորեց ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Վարուժան Ներսեսյանը կոնգրեսական Բրինդիզին տեղեկացրեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, այդ ուղղությամբ արձանագրված արդյունքների, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների մասին: Զրուցակիցներն անդրադարձան միջխորհրդարանական կապերի խթանման կարևորությանը` ընդգծելով հայ համայնքի դերակատարումն այդ հարցում:

Նմանատիպ նյութեր