211652_close_icon
views-count51732 դիտում article-date 15:21 11-07-2019

Քննչական համակարգի պրոֆեսիոնալ ու բարձ հատկանիշներով օժտված գեներալ-մայորը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արթուր Գոյունյանին քրեակատարողական ծառայության պետ նշանակելու մասին: ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր Գոյունյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Գոյունյանը, մինչ վարչապետի հրամանով նշված պաշտոնին նշանակվելը, աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, կոչումով՝ Արդարադատության գեներալ-մայոր է։ Նա նախկինում աշխատել է նաև Գլխավոր դատախազությունում։ Եվ որտեղ էլ որ աշխատել է, համարվել է այդ կառույցների ամենապրոֆեսիոնալ կադրերից, օժտված է մարդկային բարձր հատկանիշներով։ Միայն վերջին 2 տարիների ընթացքում նրա ղեկավարած քննչական բաժինը բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ է բացահայտել ու քննել։ Եվ գրեթե բոլոր քրեական գործերը, երբ ուղարկվել են մեղադրող դատախազին հաստատելու, դրանք առանց որևէ առարկությունների հաստատվել են։ Քննչական ապարատը կորցրեց պրոֆեսիոնալ մասնագետի, մարդկային բարձր որակներ ունեցող քննչականի պետի։ Եվ վստահենք, որ Արդարադատության նախարարությունը այս դեպքում նույնպես շահելու է։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր