հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ դեպք Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ․ ըստ տեղեկությունների՝ նա Երևանում գործող հանրահայտ տոնավաճառներից մեկի փայատերերից է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ դեպք Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ․ ըստ տեղեկությունների՝ նա Երևանում գործող հանրահայտ տոնավաճառներից մեկի փայատերերից է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։

Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։ Հիվանդանոց է ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ ով կամ ովքեր և որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։

Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է, 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանն է։ Նրա հայրը՝ Մարտին Հովհաննիսյանը, տարիներ առաջ է հրազենի գործադրմամբ սպանվել, ով ավելի շատ հայտնի էր «Տրամվի պարկի» «Կոլե» մականվամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք