1538 դիտում
12:53 11-07-2019
Էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն․ Փաշինյան
Էներգետիկայի համակարգում հուլիսի 10-ին տեղի ունեցած խնդիրները գործնականում ժամը 20:00-ի դրությամբ կարգավորվել են: Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտեմ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու համար պատճառները, բայց երեկ գործնականում ժամը 20:00-ի դրությամբ արդեն ամբողջապես վերականգնվել էր հանրապետության ողջ էներգահամակարգի գործունեությունը: Ուզում եմ այս կապակցությամբ երեկվա դեպքի համատեքստում շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր այդ իրավիճակում շատ օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգն ինչ-որ երկարատև կոլապսի առաջ կանգներ: Իմիջիայլոց, վերջերս, երբ մենք մի ներդրումային ծրագիր էինք քննարկում, անդրադարձ կատարեցինք այդ փոխարկիչի հետ կապված խնդրին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ մասնագետները նման իրավիճակ են նկարագրել, որ փոխարկիչը ինչ-որ առումով կարող է ապահովագրել նման իրավիճակներից:
«Այնպես որ, գործնական առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ, բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն, ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները։ Երկու վարկած կա՝ արտաքին, ներքին վարկած չունենք էլ, բայց պետք է իսկապես քննել, հասկանալ պատճառը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենց մոտ ևս նշանակվել է ծառայողական քննություն:
«Չնայած նախնական տվյալներ կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն անցկացվի, տրվի գնահատական՝ միտում եղե՞լ է, թե՞ ոչ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կտեղեկացնեմ»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Նմանատիպ նյութեր
2828 դիտում
10:35 03-11-2016
Նժդեհականությանն ավելացնել «մի գդալ» ճկունություն, «կես բաժակ» արդիականություն. «Ժողովուրդ»
1874 դիտում
16:59 30-10-2018
Սվիտալսկին ՀՀ նոր կառավարության կողմից ԵՄ-ի հետ համագործակության հարցում տեսնում է ճկունություն և պրագմատիզմ
4434 դիտում
09:34 29-08-2014
ՄՀԶՀԿ-ի նախաձեռնած «Բարի արագիլ» ծրագիրը օգնություն ցուցաբերեց Վանաձորի մանկատանը. ֆոտոշարք
Այս բաժնից
334 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
286 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
277 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր