211652_close_icon
views-count39552 դիտում article-date 11:02 11-07-2019

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու BMW-ն. BMW-ն կողաշրջվելով հայտնվել է դաշտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արղության փողոցում բախվել են Mercedes մակնիշի 73 RR 077 համարանիշի և BMW մակնիշի 36 FM 403 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին խմբի ծառայողները խմբի պետ Տիգրան Ստեփանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Ռազմիկ Լալայանն ու Գարիկ Թովմասյանը։ Փաստի առթիվ տեսուչ Ռ․ Լալայանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր