211652_close_icon
views-count10513 դիտում article-date 11:24 11-07-2019

Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավ փորձել է կանգնեցնել բրիտանական լցանավը. CNN

Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավ փորձել է կանգնեցնել բրիտանական լցանավը, հաղորդում է [url=https://edition.cnn.com/2019/07/10/politics/iran-attempted-seize-british-tanker/index.html]CNN[/url] հեռուստաալիքը՝ աղբյուրի հղումով: Աղբյուրի համաձայն՝ բրիտանական նավը Պարսից ծոցից ուղևորվել է դեպի Հորմուզի նեղուց: Նախնական տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավակաները հետապնդելով հասել են բրիտանական նավին՝ հրամայելով փոխել ուղղությունը: Դրան ի պատասխան բրիտանական նավը պահանջել է, որ իրանական ուժերը չխանգարեն իրենց, բանավոր նախազգուշացում է հնչեցրել և դեպի իրանական լցանավն ուղղված զենք ցուցադրել: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ամերիկյան կողմն ունի միջադեպի տեսագրությունը: Այն արվել է այդ պահին նեղուցի վրայով թռչող ինքնաթիռից: Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձինք հաստատել են, որ իրենց լցանավն այդ շրջանում է գտնվել՝ հայտարարելով, որ այն «ծովում անվտանգության ապահովման» դեր է կատարել: ԱՄՆ-ն հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է շտապ արձագանքի իրանական նավերի գործողություններին, այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Բիլ Ուրբանը: Նրա խոսքով՝ իրանական կողմը սպառնալիք է ստեղծում նավագնացության համար, ինչպես նաև սկսում է ազդել համաշխարհային տնտեսության վրա, հետևաբար «հարկավոր է միջոցներ ձեռնարկել դրա դեմ»:

Նմանատիպ նյութեր