211652_close_icon
views-count1914 դիտում article-date 10:50 11-07-2019

Արցախի խորհրդարանում ինչ ճակատագիր կունենա Սամվել Բաբայանի նախաձեռնությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի շուրջ ծավալված իրադարձությունները շարունակում են մնալ Հայաստանի և Արցախի քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում։ Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը պատկանում է Սամվել Բաբայանի հիմնական մրցակցին՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, ուստի, շատերի կարծիքով, դժվար չէ կանխատեսել, թե այն խորհրդարանում ինչ ճակատագիր կունենա։ «Ազատ հայրենիք» կուսակցության խոսնակ Վահրամ Պողոսյանը, սակայն, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այժմ իրենք դիրքորոշում չունեն։ Ավելին՝ Պողոսյանը շեշտեց, թե չի բացառվում, որ «Ազատ հայրենիքը» կարող է կողմ քվեարկել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր