211652_close_icon
views-count67403 դիտում article-date 20:11 10-07-2019

Հերթական վանդալիզմը բնության նկատմամբ. Գեղարքունիքի մարզում քոքից կտրել են 40 տարվա 15 մետր բարձրության եղևնիներ. Ո՞վ է պատասխան տալու կատարվածի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ հաճախակի բարձրաձայնում է, որ պետք է խստագույնս դատապարտվի այն անձը կամ անձինք, ովքեր ոտնձգություն կկատարեն բնության նկատմամբ, Գեղարքունիքի մարզում կարծես տեղը չեն բերում վարչապետի հանձնարարությունների կատարումը: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Զոլաքար գյուղի վարչական տարածքում գտնվող Վարդենիկ տեղամասում անհայտ անձը կամ անձինք մի իսկական վանդալիզմ են իրականացրել բնության նկատմամբ: Բնության «վամպիրները» քոքից կտրել են մոտ 40 տարվա 15-17 մետր բարձրությամբ 7-ից ավելի հսկայական առողջ եղևնիներ ու հիմա նշված վայրում թափված են եղևնիներից մնացած ճյուղերը, իսկ առողջ բները ճիվաղը կամ ճիվաղները իրենց հետ տարել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հատվածը պատկանում է Սևան ազգային պարկին ու հետևաբար, այս հատվածը պետք է ունենա նաև հսկող տեսուչներ: Մնում է՝ իրավապահները պարզեն, ով կամ ովքեր են բնության նկատմամբ վանդալիզմի հեղինակները և արդյոք առանց պատասխանատուների իրենց սև գործը չէին անի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Գեղարքունիքի մարզի իրավապահները կհայտնաբերեն կատարողին կամ կատարողներին, ինչը դաս կլինի, որպեսզի նման երևույթները չկրկնվեն, հակառակ դեպքում՝ կստացվի, որ վարչապետի խոսքը դեռ Գեղարքունիքի մարզ չի հասել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր