211652_close_icon
views-count2003 դիտում article-date 19:25 10-07-2019

Ամերիկացի ռեփերը հայտարարել է, որ գտել է Սթարիջի գողացված շանը

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դենիել Սթարիջը, որի շանը հուլիսի 9-ին [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/09/1129528/]գողացել էին[/url], կարող է մոտ օրերս տեսնել իր սիրելի կենդանուն: Ամերիկացի ռեփեր Killa Fame-ը սոցցանցում հայտարարել է, որ գտել է 29-ամյա ֆուտբոլիստի շանը, և որպես ապացույց տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է շուն, որը արտաքնապես նման է նրան, որին փնտրում է խաղացողը: Սակայն առայժմ պարզ չէ, թե արդյոք շունը Սթարիջինն է: Անգլիացին ինքը ոչ մի կերպ դեռ չի արձագանքել այս ռեփերի հայտարարությանը: Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին անհայտ անձինք մտել էին Լոս-Անջելեսում գտնվող Սթարիջի բնակարան, տարել մի շարք իրեր և տարել ֆուտբոլիստի շանը: Սթարիջը խոստացել էր ցանկացած գումար վճարել՝ իր շանը վերադարձնելու համար:

Նմանատիպ նյութեր