2189 դիտում
16:24 10-07-2019
Մետրոպոլիտենի աշխատանքը կվերականգնվի միայն հոսանքի մատակարարման խնդիրը կարգավորելուց հետո
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները կվերականգնվեն, երբ հոսանքի մատակարարման հետ կապված խնդիրը կարգավորվի: [url=https://armenpress.am/arm/news/981268.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Մետրոպոլիտենի աշխատանքները վերականգնվեն, երբ հոսանքի մատակարարման հետ կապված խնդիրները կվերականգնվեն: Այս պահի դրությամբ դեռ խնդիրներ կան»,- ասաց Կարապետյանը:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/07/10/1129593/]Հիշեցնենք[/url], որ Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին ժամը 13-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/10/1129600/]տեղեկացրել էր,[/url] որ էներգետիկ համակարգում ունենք վթար: Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/10/1129616/]հայտարարություն է[/url] տարածել էլեկտաէներգիայի խափանումների վերաբերյալ: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ «Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
550 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
643 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է