211652_close_icon
views-count3241 դիտում article-date 16:08 10-07-2019

Հայաստանի էներգետիկ համակարգում վթարի պատճառների ուսումնասիրման համար կստեղծվի աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել էլեկտաէներգիայի խափանումների վերաբերյալ: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ «Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր