211652_close_icon
views-count4140 դիտում article-date 16:14 10-07-2019

ՀՀ ԱԳՆ կոչ է անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի ջրերում նոր հորատում իրականացնելու փորձը

Հայաստանի Հանրապետությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը. «Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանն` առանց արտաքին ճնշման»

Նմանատիպ նյութեր