211652_close_icon
views-count1588 դիտում article-date 16:20 10-07-2019

Տիտղոսակիր կորեացի չմշկավազորդին որակազրկել են «դեդովշչինայի» համար

Օլիմպիական խաղերի չմշկավազքի կրկնակի չեմպիոն, կորեացի Լի Սին Հունը մեկ տարով որակազրկվել է իր կրտսեր թիմակիցներին բազմիցս մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Երկրի ամենատիտղոսակիր օլիմպիականներից մեկի հանդեպ նման պատժի մասին հայտարարել է Հարավային Կորեայի չմշկավազորդների միությունը (KSU): Որոշումը կայացվել է «բավական մեծ թվով վկայությունների» հիման վրա: Պարզվել է, որ հեղինակավոր մարզիկը 2011, 2013 և 2016 թվականներին շատ հաճախ իր թիմակիցներին ծեծել է հյուրանոցներում, ռեստորաններում և մրցումների ժամանակ: 31-ամյա մարզիկը հերքում է բոլոր մեղադրանքները և մտադիր է բողոքարկել KSU-ի վճիռը: Լի Սին Հունը կարիերան սկսել է շորթ-տրեկում, սակայն ամենամեծ հաջողությունների հասել է չմշկավազքում: Նա չեմպիոն է դարձել 2018թ. Փհենչհանի տնային Օլիմպիադայում անցկացված մասս-մեկնարկում, ինչպես նաև առաջինն էր Վանկուվեր-2020-ի 10 հազ. մետր տարածությունում: Նշենք,որ սա առաջին սկանդալը չի, որը վերջին շրջանում ծագել է կորեական սպորտում: Այլ սկանդալների կիզակետում եղել է շորթ-տրեկի մարզիչը, որը սեռական ոտնձգություն էր կատարել օլիմպիական չեմպիոնուհու հետ, չմշկավազորդ, որը մրցումների ժամանակ ներխուժել էր կանանց հանրակացարան, ինչպես նաև գեղասահորդ, որը կանանց թիմի առջև իջեցրել էր թիմակցի անդրավարտիքը:

Նմանատիպ նյութեր