հիմնական կայք
Լրահոս

Բակո Սահակյանը ծանոթացել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին

Բակո Սահակյանը ծանոթացել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ և ծանոթացել Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:


Երկրի ղեկավարն ընդգծել է խաղերը բարձր մակարդակով անցկացնելու հրամայականը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք