211652_close_icon
views-count1752 դիտում article-date 14:31 10-07-2019

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Դոնալդ Տուսկ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցը: «ԵՄ-ն ոգևորված է վերջին մեկ տարվա ընթացքում մարդկանց խաղաղության նախապատրաստելու և հումանիտար հարցերի վրա շեշտը դնելու դինամիկայով և ձգտումով: Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհանգստությունը՝ կապված շփման գծում վերջին զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հռետորաբանության հետ: Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն վերականգնելու մթնոլորտը, որը կնպաստի խաղաղությանը և իրական բանակցություններին»,- նշեց Տուսկը: Նա ընդգծեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Անհրաժեշտ է քաղաքական կարգավորում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է ամբողջությամբ օժանդակել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և շեշտադրությանը` արդար և տևական հանգուցալուծում գտնել՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներից: Եվրամիությունը սատարում է խաղաղության կառուցման գործողություններին և պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության պատրաստող միջոցների»,- ասաց Դոնալդ Տուսկը:

Նմանատիպ նյութեր