հիմնական կայք
Լրահոս

ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել հորատումը Կիպրոսի տարածքային ջրերում

ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել հորատումը Կիպրոսի տարածքային ջրերում ԱՄՆ-ն Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի գործողությունները «սադրիչ քայլ» է համարում և Անկարային կոչ է անում հորատումը դադարեցնել, հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, փոխանցում է ria.ru-ն:


Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որտեղ գազի հանքավայրեր են հայտնաբերվել, գտնվում են 2 թուրքական հորատման կայանքներ՝ «Ֆաթիհը» և «Յավուզը»: «Յավուզ» նավը շրջան է եկել երեքշաբթի: Հունաստանն ու Կիպրոսը սա սադրանք են համարում:

Օրտագուսի խոսքով՝ ԱՄՆ-ն «խորապես մտահոգված» է Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի գործողություններով: «Այս սադրիչ քայլը կմեծացնի տարածաշրջանում լարվածությունը: Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել»,- նշված է տարածված հայտարարության մեջ:

Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ նավթային ու գազային պաշարները պետք է «հավասար բաժանվեն երկու հանրույթների միջև»:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք