211652_close_icon
views-count1861 դիտում article-date 10:15 10-07-2019

Ռուբինյանի հետ մերձեցման երեկո եղե՞լ է, թե ոչ. ինչ է պատմել ռուս պատգամավորը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մոսկվայում վերջերս կայացած «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովին ներկա է եղել ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը: Համաժողովից նա լուսանկար էր հրապարակել՝ սելֆի Պյոտր Տոլստոյի հետ՝ այն ռուս պատգամավորի, որը ԵԽԽՎ վերադարձած ՌԴ պատվիրակության ղեկավարն է, և որի հետ սելֆի էր արել նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով «մերձեցման երեկո կազմակերպելու» մասին: Սա այն բանից հետո, երբ Ռուբինյանը դեմ էր քվեարկել ԵԽԽՎ-ում ՌԴ վերադարձին: Թե արդյոք քաղաքագետը Պ. Տոլստոյի հետ խոսել է ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի, ինչպես նաև Ռուբինյանի հետ մերձեցման երեկոյի մասին, «Իրավունքը» հետաքրքրվեց Մ. Հովսեփյանից. «Նախ ասեմ, որ իմ և Պյոտր Օլեգովիչի սելֆին առաջինը չէր, մենք նման լուսանկար արել էինք դեռևս մի քանի տարի առաջ և հիմա էլ կրկնեցինք: Անկեղծ ասեմ, պլանավորել էի, որ անպայման իր հետ այս մասին կխոսեմ, բայց երբ Պյոտր Օլեգովիչի մոտ հնչեցրի Ռուբինյան ազգանունը, լարվածություն, տրամադրության անկում նկատեցի և չհամարձակվեցի շարունակել խոսակցությունը: Ամեն դեպքում, հասցրի սելֆի անել, ինքն էլ քմծիծաղով ասաց, որ բոլոր հայերն իր հետ սելֆի են անում: Մերձեցման երեկոն եղել էր, թե՝ ոչ կամ լինելուց ինչ ֆորմատով էր եղել, ուղղակի, հասկացա, որ եթե Ռուբինյան անունից է արդեն բարկանում, պետք չէ շարունակել հարցեր տալ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր