211652_close_icon
views-count8031 դիտում article-date 09:50 10-07-2019

Վտանգավո՞ր են Սևանի համար «անաբենա» ցեղի ջրիմուռները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության համաձայն՝ վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Ինչ տեսակի ջրիմուռ է այդ anabaena-ն և ինչպես կարող է վնասել Սևանին: Պարզվում է՝ կապտականաչ ջրիմուռները երբեմն անվանում են նաև ցիանոբակտերիաներ: Առանձին տեսակների զանգվածային բազմացման ժամանակ ջուրը թվում է ներկված (կանաչ, կապույտ և այլն). երևույթն անվանում են ջրի «ծաղկում»: Որոշ տեսակներ ուտելի են, որոշները՝ անասնակեր, պարարտանյութ, դեղահումք և այլն: Սևանա լճում ջրի «ծաղկում» են առաջացնում անաբենա ցեղի տեսակները: Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ։ Որոշ տեսակներ զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում են ջրի «ծաղկում» և արտադրում նյութեր, որոնք թունավոր են ձկների ու ջրլող թռչունների համար, իսկ որոշ տեսակներ յուրացնում են օդի ազատ ազոտը։ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը հաստատեց, որ անաբենա ցեղի տեսակներն ունեն տոքսիկ և ոչ տոքսիկ շտամներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր